8 զաւակ

Լրագրող մը հարցազրոյցի կ՛երթայ կնոջ մը քով որ 8 տղայ զաւակներ ունէր, կինը կը բերէ նկարները իր 8 զաւակներուն:
Լրագրող - այդ դեղնորակ զաւկիդ անունը ի՞նչ է:
Մայր - Վարուժ:
Լրագրող - իսկ այս սեւորակին անունը ի՞նչ է:
Մայր - Վարուժ:
Լրագրող - այդ կարմիր մազերովին անունը ի՞նչ է:
Մայր - Վարուժ:
Լրագրող - Բոլոր զաւակներուդ անունը Վարու՞ժ է:
Մայր - Այո, գիտէ՞ս աւելի դիւրին է այսպէս, "Վարուժ ճաշը պատրաստ է " կ՛ըսեմ, բոլորը ճաշի կուգան, "Վարուժ քնանալու ժամը եղաւ" կ՛ըսեմ, բոլորը քնանալու կը մտնեն:
Լրագրող - բայց եթէ անհատական գործ մը պիտի տաս անոնցմէ մէկուն, ին՞չ կ՛ընես:
Մայր - Հա՛, անիկա ալ դիւրին է, ամէն մէկուն իր մականունով կը կանչեմ:


 
 
 
© 2006 -2017 ԺՊԻՏ